«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Էջմիածնեցիները պահանջում են մեկուսարան վերադարձնել Մանվել Գրիգորյանին

Էջմիածնեցիները պահանջում են մեկուսարան վերադարձնել Մանվել Գրիգորյանին

Էջմիածնեցիներն այսօր առավոտյան կրկին դուրս են եկել փողոց և պահանջում են մեկուսարան վերադարձնել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Մի քանի տասնյակ ցուցարարներ նստել են ճանապարհի բանուկ հատվածում։Ոստիկանները փորձել են նրանց դուրս բերել ճանապարհից, և քաշքշուկ է սկսվել։

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնեց, որ իրավապահները վերահսկում են իրավիճակը։ Նա վստահեցրեց, որ օդանավակայան տանող ճանապարհը բաց է։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21-ին գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին 25 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու որոշում էր կայացրել։