«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

ԵԿՄ-ն հաստատեց վարչության նոր կազմը և ընտրեց նախագահ

ԵԿՄ-ն հաստատեց վարչության նոր կազմը և ընտրեց նախագահ

Այսօր՝ ապրիլի 7-ին  Երկրապահ կամավորականների միության  արտահերթ համագումարի ժամանակ որոշում կայացվեց կրճատել վարչության կազմը՝ դարձնելով 25 հոգանոց։ Նախկինում այն ունեցել է 100-ից ավելի անդամներ։

Ներկաները միաձայն կողմ քվեարկեցին այս առաջարկությանը, ապա միաձայն ընտրվեցին վարչության 25 անդամներ, որոնց մեջ ընդգրկված են Հայաստանի բոլոր մարզերի ներկայացուցիչներ։

ԵԿՄ վարչության անդամներն են․

  • Մանվել Օհանյան
  • Հովիկ Օհանյան
  • Արամ Զավենի Սարգսյան
  • Մուկուչ Սափեյան
  • Բարսեղ Բարսեղյան
  • Գառնիկ Միքայելյան
  • Գագիկ Խաչատրյան
  • Սամսոն Խաչատրյան
  • Անդրանիկ Մկրտչյան
  • Սասուն Միքայելյան
  • Սուրեն Բարսեղյան
  • Մանվել Եղիազարյան
  • Արա Կետիկյան
  • Ղուկաս Ուլիխանյան
  • Անդրանիկ Քոչարյան
  • Վաղարշակ Հարությունյան
  • Հակոբ Հակոբյան
  • Մարտին Կարապետյան
  • Արմեն Մխիթարյան
  • Մանվել Գալստյան
  • Խաչիկ Հովսեփյան
  • Հրանտ Սարկիսով
  • Վարդան Պետրոսյան
  • Ռուստամ Գասպարյան
  • Ստեփան Նիկողոսյան։

Քիչ առաջ տեղի ունեցավ ԵԿՄ նոր վարչության առաջին նիստը, որի օրակարգային հարցը ԵԿՄ վարչության նախագահի ընտրությունն էր։ Վարչության 25 անդամները միաձայն կողմ քվեարկեցին Սասուն Միքայելյանի թեկնածությանը։