Երևան–Մոսկվա նոր չվերթ կկայանա

Պաշտոնական 25.07.2020   12:14   373

Օգոստոսի 1-ին Երևան–Մոսկվա չվերթ կկայանա։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։ Թռիչքը նախատեսված է տեղական ժամանակով 16:30-ին։

«Ըստ արտասահմանից Ռուսաստանի Դաշնություն Ռուսաստանի քաղաքացիների տեղափոխման նախնական ժամանակացույցի՝ Երևան-Մոսկվա չվերթը (տեղի կունենա) օգոստոսի 1-ին՝ տեղական ժամանակով 16: 30-ին»,- նշվում է դիվանագիտական ​​ներկայացուցչության ֆեյսբուքյան էջին տարածված հաղորդագրության մեջ:

Դեսպանատան տվյալներով՝ չվերթից կարող են օգտվել միայն Մոսկվա քաղաքի և Մոսկվայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վլադիմիրի, Վոլոգդայի, Վորոնեժի, Իվանովոյի, Կոստրոմայի, Կուրսկի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Նովգորոդի, Օրյոլի, Պենզայի, Ռյազանի, Տամբովի, Տվերի, Տուլայի, Յարոսլավլի, Կալուգայի մարզերի բնակիչները:

«Չվերթի համար գրանցվել հարկավոր է այս հղումով:

Օդանավում նստատեղերի քանակը սահմանափակ է: Ցուցակները կազմվելու են պետական ​​ծառայություններում գրանցման հիման վրա»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Երևան-Մոսկվա չվերթ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon