Երևան քաղաքի ավագանու նիստը (ուղիղ)

Պաշտոնական 08.09.2020   12:01   66

Երևանի քաղաքապետը մի քիչ վատառողջ է, հետևաբար Երևանի ավագանու նիստը կվարեմ ես, այսօր Երևանի ավագանու 5-րդ գումարման 1-ին նիստի սկզբում հայտարարեց քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Օրակարգում ընդգրկված է 16 հարց,

1. Երեւանի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:

2. Երեւանի ավագանու 5-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:

3. Սերգեյ Ներսեսյանին Երեւանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին:

4. Երեւան քաղաքի ավագանու 2011 թվականի փետրվարի 8-ի N182-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:

5. Երեւան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N186-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու եւ գումար հատկացնելու մասին:

6. Երեւանի «Արաբկիր նախագիծ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին:

7. Երեւան քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ եւ այլ տարածքներ) շրջածախ առեւտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առեւտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները եւ շրջածախ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը սահմանելու մասին:

8. 2008 թվականի մարտի 1-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին:

9. Հայ մշակույթի ականավոր գործիչների հիշատակին նվիրված հուշակոթողի տեղադրմանը համաձայնություն տալու մասին:

10. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին:

11. «Երեւանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին:

12. Երեւան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին:

13. Երեւան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման մեջ փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին:

14. Երեւան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N181-Ն որոշման մեջ փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին:

15. Երեւան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N182-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:

16. Երեւան քաղաքի Լեփսիուսի 2-րդ փողոցն Ուսուբ Բեկ Թեմուրյան փողոց անվանափոխելու մասին:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Երևանի ավագանու նիuտ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon