Երևան-Թբիլիսի-Բաթում-Երևան գնացքը կվերսկսի իր աշխատանքը

Տարածաշրջան 11.06.2021   12:47   2387

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Թբիլիսի-Բաթում-Երևան երթուղու արագընթաց գնացքը հունիսի 15-ից կվերսկսի իր աշխատանքը: Տեղեկությունը ֆեյսբուքի էջում հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ճանապարհորդելն ավելի հարմարավետ կդառնա. ՀԿԵ–ն 27 նոր վագոն ու 2 նոր գնացք է շահագործելու
«Հայաստանի մայրաքաղաքից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին, Բաթումից՝ 15:40-ին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում:

Կայքում նաև կարող եք ծանոթանալ գնացքի մանրամասն չվացուցակին և կորոնավիրուսի պայմաններում ճամփորդությունների կանոններին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         «Հարավկովկասյան երկաթուղի», Երևան-Թբիլիսի-Բաթում-Երևան գնացք

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon