Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում նշում են կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակը

Հասարակություն 20.07.2020   16:16   345

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի աշխատակիցներն այսպես են նշում կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակը:

Տուն-ինտերնատում իրականացված կրկնակի թեստավորման վերջին պատասխանները փաստում են՝ բոլոր վարակվածներն առողջացել են:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս հաստատությունում իրականացված թեստավորման արդյունքում պարզվել էր, որ նոր կորոնավիրուսով վարակվել են 33 տարեցներ և 50 աշխատակից:

Բարեբախտաբար, այս պայքարում կորուստներ չենք ունեցել»,- նշված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գրառման մեջ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon