Երևանում ներկայացվել են խոցված անօդաչու թռչող սարքերի մնացորդները (տեսանյութ, լուսանկարներ)

Պաշտոնական 21.07.2020   18:35   350

Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերցյանի անվան ռազմական ավիացիոն համալսարանում ներկայացվել են վերջին օրերին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԶՈՒ անօդաչու թռչող սարքերի մնացորդները։

Ռազմական ավիացիոն համալսարանի պետ, գեներալ-մայոր Դ. Բալայանը և ԶՈՒ ՀՕՊ զորքերի շտաբի պետ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Գ. Մովսեսյանը նշել են, որ վերջին օրերին ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանին խոցել են ադրբեջանական 10 միավոր հարվածային, 1 ռազմավարական և 3 հետախուզական նշանակության անօդաչու թռչող սարքեր:

ԱԹՍ-ների մնացորդները մանրակրկիտ կուսումնասիրվեն ՀՀ ԶՈՒ մասնագետների կողմից, դրանց կառավարման ծրագրերը և հակազդելու միջոցները ճշգրտելու համար կարվեն համապատասխան եզրակացություններ:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀՀ ԶՈՒ, Հայ-ադրբեջանական սահման, ՀՀ ՊՆ, թռչող սարքերի մնացորդներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon