«  Ապրիլ 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика

Եռաբլուրի հարակից տարածքում ջարդել և թալանել են Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ որդու ավտոմեքենան

Եռաբլուրի հարակից տարածքում ջարդել և թալանել են Արմենակ Ուրֆանյանի մորաքրոջ որդու ավտոմեքենան

Եռաբլուրի հարակից տարածքում  այսօր ջարդուխուրդ են արել Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հերոսաբար նահատակված Արմենակ Ուրֆանյանի հարազատների ավտոմեքենան: Այս մասին «ՀԺ»-ի հետ զրույցում ասել է  Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը:

«Եռաբլուրից դուրս եկանք, տեսանք, որ քրոջս նորապսակ որդու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ջարդել էին, ներսից էլ դրամապանակն էին տարել»,- ասաց Ներսիսյանը: Այլ մանրամասների Ներսիսյանը տեղյակ չէր: 

News. am-ի թղթակիցը հաղորդում է, որ անհայտ անձինք երկու ավտոմեքենայի կողային ապակիները կոտրելու միջոցով հափշտակել են խոշոր գումար և թանկարժեք գույք: 

Ի դեպ, դեպքը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ «Եռաբլուր» էր այցելել էր  վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այդ ընթացքում «Եռաբլուրում» ուժեղացված հսկողություն էին իրականացնում ոստիկանները: