Երեկ Երևանում տեղի է ունեցել մոտ 200 վթար
Հունվարի 19-ին, հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով միայն Երևանում տեղի է ունեցել մոտ 200 ճանապարհատրանսպորտային պատահար: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Նշված ավտովթարներից 7-ի դեպքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ, իսկ մնացածը եղել են նյութական վնասներով: