Երևանում ԱՄՆ դեսպանատունը կասեցրել է վիզաների հետ կապված որոշ ծառայություններ

Պաշտոնական 08.01.2020   13:30   324

Մերձավոր Արևելքում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների պատճառով Երևանում ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես կասեցրել է արտոնագրերի հետ կապված որոշ ծառայություններ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, դեսպանատունը այս մասին վկայող հայտարարությունը հրապարակվել է եռալեզու՝ հայերեն, անգլերեն և պարսկերեն: Թեև հայտարարության տեքստում Իրան կամ իրանցիներ բառերը չկան, սակայն հղման տողում նշվում է «Իրանական ժամադրությունների չեղարկում», նույն անվանումն է կրում նաև հայտարարության ֆայլը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մուտքի արտոնագրերի տրամադրման ծառայություններ է մատուցում նաև Իրանի քաղաքացիներին:

Դեսպանատունը տեղեկացնում է, որ հարցազրույցի չեղարկման դեպքում խորհուրդ է տրվում հետևել հարցազրույցների նշանակման կայքին՝ հարցազրույցի նոր օր վերցնելու համար։

«Եթե հարցազրույցի նոր օր է նշանակվել դեսպանատան կողմից, ապա քաղաքացին էլեկտրոնային փոստով նամակ կստանա: Դեսպանատունը կվերանշանակի հարցազրույցի օրն առաջին հնարավորության դեպքում»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է նաև, որ փոփոխություններ են գրանցվել դեսպանության տարածք մուտք գործելու ընթացակարգում: Մասնավորապես, Երևանում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինը ԱՄՆ մուտքի արտոնագրի դիմորդներին տեղեկացնում է, որ անձնական մեծ չափսերի պայուսակներն այլևս թույլատրելի չեն:

«ԱՄՆ դեսպանատուն մուտք գործելիս ձեզ հետ կարող եք ունենալ միայն ձեռքի փոքր պայուսակ: Ավելի մեծ իրեր ունենալու դեպքում ձեզ թույլ չեն տա մուտք գործել դեսպանատուն և դուք չեք կարողանա ձեր իրերը թողնել անվտանգության աշխատակիցների մոտ կամ բլրի վրա գտնվող անվտանգության կրպակում։ Խնդրում ենք ձեր այցը պլանավորել այնպես, որպեսզի մենք կարողանանք մեր ծառայությունները մատուցել ըստ պատշաճի»,-ասված է հաղորդագրության մեջ:  

Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         վիզաներ, ԱՄՆ դեսպանատուն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon