Երկրաշարժ Հայաստանում

Պաշտոնական 17.08.2021   18:07   72

Օգոստոսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 18:06-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:06-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի մարզի Աշոցք, Սարագյուղ, Բավրա և Թավշուտ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։

Նշենք, որ առավոտյան` տեղական ժամանակով 9։43–ին նույն տարածքում կրկին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի մարզի Բավրա և Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, Լոռու մարզի Մեծավան գյուղում` 2 բալ ուժգնությամբ:

Հիշեցնենք, որ գրեթե նույն վայրում երկու երկրաշարժ ու 70 հետցնցում էր գրանցվել օգոստոսի 16-ին։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, երկրաշարժ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon