Երկրաշարժ Հայաստանում

Տեղեկատու 27.08.2021   10:33   96

Մարտունի քաղաքի մոտակայքում այսօր երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Օգոստոսի 27-ին, տեղական ժամանակով ժամը 02:29-ին (Գրինվիչի ժամանակով` օգոստոսի 26-ին, ժամը 22:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.15⁰ և արևելյան երկայնության 45.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Մարտունի քաղաքից 23 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքներում` 3 բալ, Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon