Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ (ուղիղ)

Կարևոր 25.09.2020   18:15   122

2 կողմ և 3 դեմ ձայներով Երվանդ Խունդկարյանը պարտվեց. ՍԴ նախագահ ընտրվելու համար Խունդկարյանը պետք է ստանար 9 դատավորներից 5-ի կողմ ձայները:

Սահմանադրական դատարանի նախագահի միակ թեկնածուն՝ Երվանդ Խունդկարյանը, չի ընտրվել այդ պաշտոնում։ Այս մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի դատավոր  Էդգար Շաթիրյանը: 

«Խունդկարյանը չի ընտրվել, քանի որ ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել։ ՍԴ նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ էր 9-ից 5 ձայն ստանալ, սակայն նա անհրաժեշտ թվով կողմ ձայներ չի ստացել»,–ասաց Շաթիրյանը։

Նա հայտնեց, որ Խունդկարյանին ուղղված են եղել մեծաթիվ հարցեր, այդ թվում նրա` Վճռաբեկ դատարանի նախագահ լինելուն առնչվող։

Շաթիրյանի խոսքով` ՍԴ մասին օրենքի համաձայն` կկազմակերպվեն նոր ընտրություններ, կլինի նոր առաջադրում կամ առաջադրումներ։

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՍԴ նախագահ, Երվանդ Խունդկարյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon