«  Մայիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

ԵԽԽՎ զեկուցողը ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու նպատակով կայցելի Հայաստան

ԵԽԽՎ զեկուցողը ԼՂ հակամարտության հումանիտար հետևանքներն ուսումնասիրելու նպատակով կայցելի Հայաստան

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և բնակչության հարցերով հանձնաժողովի կողմից Փոլ Գավանը (Իռլանդիա) մայիսի 19-22-ը կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այցի ընթացքում  նա տեղեկություններ կհավաքի «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» խորագրով իր զեկույցի համար:

Նա հանդիպումներ կունենա խորհրդարանականների, այդ թվում և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, տարբեր նախարարությունների աշխատակիցների հետ, ովքեր գործ ունեն հակամարտության հումանիտար հետևանքների հետ: Գավանը կհանդիպի նաև տեղահանվածների, գերիների ու անհետ կորածների ընտանիքների, հոգևոր առաջնորդներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:

Այցը հնարավորություն կլինի՝ հասկանալու Հայաստանում տվյալ խնդրով զբաղվող միջազգային կազմակերպությունների դերն ու նշանակությունը, այդ թվում և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ու ՄԱԿ-ի գրասենյակների, մասնավորապես ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի դերակատարումը:

Ավելի ուշ՝ ամռանը Գավանը կայցելի նաև Ադրբեջան:

Ակնկալվում է, որ նրա զեկույցը պատրաստ կլինի աշնանը: