«  Մայիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Գագիկ Հարությունյանի եղբայրը ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Գագիկ Հարությունյանի եղբայրը ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից: 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. 

Արզուման ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,- ասվում է Արմեն Սարգսյանի հրամանագրում: 

Նշենք, որ Արզուման Հարությունյանը Գագիկ Հարությունյանի եղբայրն է: 

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն  այսօր հրաժարականի դիմում է գրել: