«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Գագիկ Հարությունյանը անցումային արդարադատությունից տեղեկություն չունի

Գագիկ Հարությունյանը անցումային արդարադատությունից տեղեկություն չունի

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանը, հունվարի 28-ին պատասխանելով անցումային արդարադատությանը վերաբերող հարցին, նշել է․ 

 «Անցումային արդարադատության վերաբերյալ նույնիսկ իրավաբանները պատկերացում չունեն: Ես հիմա չգիտեմ, թե այն, ինչի մասին խոսում են, դա ինչ է: Ես ուսումնասիրել եմ ամբողջ աշխարհի փորձը, գիտեմ դրա հազար տարբեր դրսևորումներ, բայց թե ինչ է մեզ մոտ նախատեսվում կամ ծրագրվում, կամ այդ ինչ խմբեր են աշխատում, ես տեղեկություն չունեմ:

Արդարադատության լուրջ, հիմնավոր բարեփոխումների վերաբերյալ մենք մշակեցինք արդյունավետ արդարադատության մի հայեցակարգ, հիմա, դրանից ելնելով, ռազմավարական զարգացման ուղղություններն ենք մշակում: Թե որքան կհամընկնի հնարավոր այդ տարբեր մշակումների հետ, ես դժվարանում եմ ասել»: