«  Մարտ 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Գագիկ Ջհանգիրյան. Հոկտեմբերի 27-ին Գորիկ Հակոբյանը բերել էր Նաիրի Հունանյանի գործը

Գագիկ Ջհանգիրյան. Հոկտեմբերի 27-ին Գորիկ Հակոբյանը բերել էր Նաիրի Հունանյանի գործը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

-Պարոն Ջհանգիրյան, մենք Ձեզ հատուկ նպատակով ենք հրավիրել, պետք է խոսենք պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հայտնի նամակից, որտեղ մի քանի շոկային բացահայտումներ կան, մանավանդ որ այդ նկարագրություններում նշվում է նաև Ձեր անունը: Ծանո՞թ եք նամակին:

-Բնականաբար:

-Ինչո՞ւ հիմա:

-Կարծում եմ՝ մեր նախկին գործընկերները, ովքեր որ ծանոթանում են Ռոբերտ Քոչարյանի գրքի հատկապես իրենց նվիրված հատվածներին, ընկնում են հոգեբանական ծանր կացության մեջ և կամա թե ակամա արտահայտվում են, անհնար է չարտահայտվել: Վազգենի թիմակիցներին տրված գնահատականներն այդ գրքում բացասական են, եթե չասեմ՝ վիրավորական: Վահան Շիրխանյանի նամակի բովանդակությունից է նաև երևում, որ նա իր նամակը շարադրել է Քոչարյանի գրքին ծանոթանալուց հետո, ես այդպես եմ ենթադրում, այլ բանով պայմանավորված չէ, թե ինչու հիմա, երևի ծանոթացել է իր մասին Քոչարյանի գնահատականներին և այդ մասին արտահայտվել է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: