«  Օգոստոս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, ավարտվեց  ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց ընտրելու ԱԱԾ-ի միջնորդության քննությունը:

Դատարանը բավարարեց միջնորդությունը, և Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց:

Հիշեցնենք՝ ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Գագիկ Խաչատրյանը կասկածվում է տասնյակ միլիոնավոր դոլարներ չարաշահելու մեջ: 

Ավելի վաղ կալանավորվել է նաև Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը․ դատարանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության քննիչի  միջնորդությունը: Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը և մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: