Գարիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ

Պաշտոնական 01.02.2021   18:00   93

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ  Նարեկ Բաբայանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ է նշանակվել Գարիկ Սարգսյանը։ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գարիկ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»,– նշված է որոշման մեջ:

Նշենք, որ Գարիկ Սարգսյանը Արարատի նախկին մարզպետն է։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գարիկ Սարգսյան, պետգուքի կոմիտե, Նարեկ Բաբայան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon