Գավառի պետհամալսարանն անցավ առցանց ուսուցման՝ COVID-19-ով պայմանավորված

Պաշտոնական 15.09.2020   19:23   37

Գավառի պետական համալսարանն անցավ առցանց ուսուցման՝ COVID-19-ով պայմանավորված։ Այս մասին հայտարարություն է տարածել Գավառի պետական համալսարանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ դասախոսներ, տեղեկացնում ենք, որ հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1514-Ն որոշումը՝ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին եւ կարեւորելով բոլոր համալսարանականների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների առողջության պահպանման, սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման անհրաժեշտությունը, ԳՊՀ առկա ուսուցման բոլոր ֆակուլտետների

  • բակալավրիատի 1-ին կուրսերում ուսումնական գործընթացը ս․ թ․ սեպտեմբերի 16-ից մեկ ամսով կշարունակվի առցանց, հեռավար ձեւաչափով,
  • բակալավրիատի երկրորդ, երրորդ եւ չորրորդ կուրսերում ուսումնական գործընթացը կմեկնարկի 2020թ. սեպտեմբերի 15-ից, իսկ մագիստրատուրայում՝ սեպտեմբերի 16-ից, առցանց, հեռավար ձեւաչափով։

Հոկտեմբերի վերջին կքննարկվի բակալավրիատի եւ մագիստրատուրայի բոլոր կուրսերում դասերի գործնական մասը համալսարանում՝ առկա, անցանց ռեժիմում կազմակերպելու հարցը՝ հաշվի առնելով համաճարակային իրավիճակը, ուսանողների եւ դասախոսների սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման խնդիրները։

Հայտնում ենք, որ արդյունավետ եւ անխափան ուսումնական գործընթաց կազմակերպելու նպատակով գործում են ԳՊՀ հեռավար ուսուցման հարթակը, էլեկտրոնային գրադարանը, էլեկտրոնային դեկանատը։ Յուրաքանչյուր կուրս ունի իր ուսումնական եւ տեխնիկական խորհրդատուները։

ԳՊՀ բոլոր ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերով կարող են դիմել համալսարանի ռեկտորատ, դեկանատներ, ամբիոններ, այցելել գրադարաններ, ընթերցասրահ, համակարգչային լսարաններ, բնագիտության լաբորատորիա, տեղեկատվական տեխնոլոգիաների, ակադեմիական քաղաքականության եւ այլ բաժիններ՝ կրելով դիմակ, մուտքի մոտ անցնելով պարտադիր ջերմաչափում, պահպանելով սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները»։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Գավառի պետհամալսարան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon