Գավառի և Սևանի ոստիկանապետերին ծեծի են ենթարկել

Հասարակություն 25.09.2020   18:00   181

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 24-ի, ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ծովագյուղում 40-ից ավելի գյուղացիներ հարձակվել են «Գազպրոմ Արմենիա» Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցերիվ վրա, քարերով. փայտերով ծեծի են ենթարկել «Գազպրոմ»-ի աշխատակիցներին, կոտրել նրանց ծառայողական ավտոմեքենան։

Այնուհետև դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի և Գավառի բաժինների ծառայողները, սակայն գյուղացիները  ոստիկաններին տեսնելով այս անգամ հարձակվել են ոստիկանների վրա։

Ըստ ArmLur.am-ի՝ Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանի աչքը վիրահատել են և 14 կար են տվել: Նրան տեղափոխել  են Երեւան: Դաժան ծեծի է ենթարկվել նաեւ Սևանի ոստիկանապետ Սարիբեկ Ռուստամյանը և 10 –ից ոստիկաններ:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ոստիկանապետ, Ծովագյուղ, Գավառ, ծեծ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon