Գազ չի լինի

Տեղեկատու 27.06.2021   10:00   83

Հունիսի 26-ին ուժեղ քամու հետևանքով ընկած ծառերը վնասել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 4-րդ զանգվածի Հովհաննիսյան և Թևոսյան փողոցներում գտնվող գազատարերը, ինչի հետևանքով ժամը 20։30-ից դադարեցվել է Հովհաննիսյան փողոցի թիվ 12, 14, Բակունցի փողոցի թիվ 2,4 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և Թևոսյան փողոցի թվով երկու հանրային օբյեկտների գազամատակարարումը։

Հունիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 30-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Բալաք գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 1-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Բալաք գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա»

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon