«Գազպրոմ»-ը կէժանացնի Վրաստան մատակարարվող գազի գինը 15%-ով

Տարածաշրջան 26.05.2020   18:00   895

Վրաստանի իշխանությունները վերանայել են ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության հետ գործող պայմանագիրը եւ պայմանավորվել են ներմուծվող գազի գնի մոտ 15%-ի չափով նվազման մասին:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիյա Տուրնավան։

«Հաշվի առնելով մրցակցության աճը եւ այն, որ աշխարհում նավթամթերքի գները անկում են ապրում, մենք այսօր վերանայել ենք «Գազպրոմի» հետ պայմանագիրը, ինչը կնպաստի գազի գների նվազմանը:

Առևտրային գաղտնիքից ելնելով՝ ես ձեզ կոնկրետ թվեր չեմ ներկայացնի, սակայն կասեմ, որ բնական գազի գինը կնվազի մոտ 15%-ով»,- ասել է Տուրնավան:

2019թ. ապրիլին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան տեղեկացրել էր «Գազպրոմ»-ի հետ փոքր քանակությամբ գազ գնելու շուրջ պայմանագիր կնքելու մասին: 2019-ին Վրաստանը Ռուսաստանից գնել էր 160 մլն կուբամետր գազ, ինչը կազմել էր ընդհանուր ներկրվող գազի մոտ 5%-ը:
 

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վրաստան-Ռուսաստան, գազի գին

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon