Գեներալ. «Իրանը թույլ չտալ, որ աշխարհագրական որևէ փոփոխություն լինի տարածաշրջանում»

Տարածաշրջան 11.02.2021   13:02   111

Իրանը չի աջակցում ղարաբաղյան հակամարտության կողմերից ոչ մեկին։ Ըստ իրանական լրատվամիջոցների` այս հայտարարությունն արել է երկրի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Կիումարս Հեյդարին։

Նրա խոսքով՝ Թեհրանը տարաձայնությունների լուծման այլընտրանքային ճանապարհ է առաջարկում Հայաստանին և Ադրբեջանին:

«Իրանը տարածաշրջանում «կարմիր գծեր» է նշել իր համար, այն է` թույլ չտալ, որ աշխարհագրական որևէ փոփոխություն լինի տարածաշրջանում» - ասել է գեներալը։

Կիումարս Հեյդարին նշել է` պահպանելով Հայաստանի և Ադրբեջանի հետ ընդհանուր սահմանները՝ Իրանի ԶՈւ-ն ուշադիր հետևում է այդ սահմաններից դուրս կատարվող իրադարձությունների զարգացմանը։

Հեյդարին հավաստիացրել է, որ այժմ Իրանի հյուսիսային սահմաններին ոչինչ չի սպառնում, և ցանկացած պոտենցիալ ագրեսոր պետք է իմանա, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը պատրաստ են դիմակայել բոլոր սպառնալիքներին։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Կիումարս Հեյդարի, Իրան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon