«  Փետրվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728

Яндекс.Метрика

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանի որդին պահանջում է վարչապետի խորհրդականի հրաժարականը

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանի որդին պահանջում է վարչապետի խորհրդականի հրաժարականը

Սրբուհի Ղազարյան,

Ես Ղարաբաղ կոմիտեի անդամ Սամվել Գեվորգյանի որդին եմ։
Պահանջում եմ հրապարակային ներողություն խնդրել հանգուցյալ հորս հիշատակը անարգելու համար։

Պահանջում եմ նաև ձեր հրաժարականը, քանի որ պետական պաշտոնյան, ով աշխատավարձ է ստանում ՀՀ քաղաքացու հարկերից, իրավունք չունի տարածել ակնհայտ կեղծ և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն՝ փորձելով ապակողմնորոշել այդ նույն քաղաքացուն:

Վահե Գևորգյան

ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան հայտնի ստատուսի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից: