Գիտության պետական կոմիտեի նախագահը և նրա տեղակալը աշխատանքից ազատվելու դիմում են գրել

Պաշտոնական 24.12.2019   10:00   391

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեի նախագահ  Սամվել Հարությունյանը  եւ նրա տեղակալ Վարդան Սահակյանն աշխատանքից ազատվելու դիմում են գրել: Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Գիտեք, երևի չարժի պատճառներ նշել։ Ամեն ինչ սկիզբ ու վերջ ունի։ Վերջին հաշվով՝ տարիքով մեծ եմ բավականին, երկար տարիներ աշխատել եմ, հիմա թող ջահելները գան, շարունակեն»,-փոխանցեց  Հարությունյանը։

 Իսկ  որն է եղել իր տեղակալի՝ 60 ամյա Վարդան Սահակյանի հրաժարականի պատճառը, արդյոք  այս դեպքում եւս  առաջացած տարիքը․ այս հարցի հետ կապված   Հարությունյանը   հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ։

2007թ-ից Գիտության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Սամվել Հարությունյանը  այս տարվա   հունիսի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վերանշանակվել էր։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Սամվել Հարությունյան, ԳՊԿ, ԿԳՄՍՆ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon