Գործարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածներից չորսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Պաշտոնական 02.09.2020   10:34   57

Պռոշյան կոնյակի գործարան» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկայում կայուն՝ հայտնում է Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը

«32 և 46 տարեկան պացիենտները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածքներից, վերջիններս ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում:

Մյուս պացիենտների առողջական վիճակում փոփոխություն չկա»:

Հիշեցնենք, որ նախօրեին Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան» մասնաճյուղում տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ, ինչի հետևանքով կա երկու զոհ, չորս վիրավոր:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon