Գույքահարկի մասին. Ջանջուղազյանի, Թունյանի և Թովմասյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

Պաշտոնական 30.06.2020   10:08   459

ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը և ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը  կառավարության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում փորձեցին ներկայացնել, թե ինչպես է գույքահարկը փոխելու երևանցիների տեղից էլ «անդարդ և անhոգ կյանքը»։

Իսկ երեկ՝ հունիսի 29-ին, Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել  «Անշարժ գույքի հարկի մասով Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների» վերաբերյալ.

«...նկատի ունենալով սոցիալական շերտերի ընդգրկվածության առումով անշարժ գույքի հարկի յուրահատկությունը, հարցի կարևորությունն ու հրատապությունը, առաջարկում ենք ՀՀ կառավարությանը վերանայել իր մոտեցումներն այս հարցում, նախաձեռնել օրենսդրական փոփոխությունների չեղարկումը և կոնցեպտուալ հիմքի վրա խնդրին անդրադառնալ արտակարգ դրության ռեժիմն ավարտվելուց հետո»,- պնդում է ՀԱԿ-ը:

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         գույքահարկ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon