Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի 55 շահառուի մոտ կորանավիրուս է հաստատվել

Պաշտոնական 08.07.2020   10:00   354

Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնում՝ նախկին ծերերի տուն ինտերնատում կորոնավիրուս է հաստատվել 55 խնամվողի մոտ, հայտնել է կենտրոնի լրատվական և լուսաբանման բաժնի վարիչ Գրիգորյանը:

Նա  ասել է, որ թեստավորում են անցել 160 խնամվողներից 151-ը և 66 աշխատող:

«55 խնամվողները հիվանդ են, նրանցից 37-ը տեղափոխվել են հիվանդանոցներ, և ունենք 12 աշխատող վարակված, որոնցից մեկն է տեղափոխվել հիվանդանոց: Մնացած 18-ը ասիմպտոմ են և մեկուսացվել են մյուս աշխատողների հետ միասին»:

Կենտրոնի լրատվական և լուսաբանման բաժնի վարիչը նաև նշեց, որ համագործակցում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մարզային մասնաճյուղի հետ՝ հակահամաճարակային կանոնների իրականացման հարցում:

«Ազատության» դիտարկմանը, որ նաև կան տեղեկություններ մահվան մեկ դեպքի մասին, Գրիգորյանը նշել է.

«Մենք դեռևս չգիտենք՝ կապված է վարակի հետ, թե չէ, որովհետև ունեցել է ծանր ուղեկցող հիվանդություն՝ քաղցկեղ: Ամեն դեպքում մեր կենտրոնում քանի որ տարեցներ են, հասկանալի է՝ մահվան դեպքեր լինում են: Այս տարի արդեն 9 հոգի ունենք: Դա կապված է նաև իրենց տարիքի հետ և ուղեկցող հիվանդությունների»:


 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գյումրի, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon