Համանախագահները Նյու Յորքում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Տարածաշրջան 23.09.2021   10:37   163

ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը շարունակվում է, ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում այսօր ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Շփումները շարունակվում են, թեև դրանք այդքան էլ հրապարակային բնույթ չեն կրում», - նշել է դիվանագետը։

Ռուսաստանի փոխարտգործնախարարի խոսքով` համանախագահներն առաջիկա օրերին Նյու Յորքում նախատեսում են բանակցություններ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հետ։

«Շփումները շարունակվում են, գուցե ոչ այնքան հրապարակային, սակայն շարունակվում են: Մինսկի խմբի մեր համանախագահը այցելել է Բաքու և Երևան, այնտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում և բարձր մակարդակով: Ներկայում համանախագահների եռյակը ծրագրում է հանդիպել Նյու Յորքում՝ Գլխավոր ասամբլեայի շրջանակում, ընդ որում հանդիպել ինչպես իրար, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Եթե դա տեղի ունենա, ապա լավ նշան կլինի, որ երկու երկրների միջև կարգավորման գործընթացը գործնական տեսք է ստացել»,- հայտարարել է Ռուդենկոն», - նշել է Ռուդենկոն։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԵԱՀԿ ՄԽ, ԼՂ, ՌԴ, Անդրեյ Ռուդենկո, ադրբեջան, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon