Համայնքապետ. Կապան-Գորիս մայրուղու բացման շուրջ բանակցությունները դեռ չեն վերսկսվել

Պաշտոնական 27.08.2021   11:29   97

Ադրբեջանի զինված ուժերի կողմից փակված Կապան-Գորիս մայրուղու հատվածների բացման շուրջ բանակցությունները դեռ չեն վերսկսվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

Նշենք նաև որ փակ է նաև Հայաստան-Իրան ճանապարհը: Լոգիստիկայի ոլորտի մասնագետներն անլուրջ են համարում Հայաստանի Սյունիքի մարզի Աղվանի գյուղով Սիսիանը Մեղրիին կապող ճանապարհը փոխադրումների համար օգտագործելու առաջարկը:

Փարսյանի խոսքով ՝ արդեն նկատելի է Իրանից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվող բեռնատարների և այլ տրանսպորտային միջոցների զգալի կուտակումը։ Սակայն նրանք չեն կարող երթևեկել այլընտրանքային ճանապարհով՝ Տաթևով, քանի որ այն գրունտային է, անհարմարավետ  և վտանգավոր բեռնատարների երթևեկության համար: «Կտրուկ ոլորաններ կան ու ճանապարհն էլ շատ նեղ է»,-ասաց համայնքապետը։

Ինչ վերաբերում է այլընտրանքային միջհամայնքային հին ճանապարհներին, որոնցով հիմա երթևեկում են գյուղացիները, դրանք տարիներ ի վեր չեն օգտագործվել, ուստի շատ վատ վիճակում են։ Հետագա գործողությունների և ծրագրերի մասին ոչ ոք չգիտի, տեղի բնակիչները նույնպես որևէ տեղեկություն չունեն։ Տեղում են հայ և ռուս սահմանապահները։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք`արդեն 2-րդ օրն է ադրբեջանական զինված ծառայողները փակ են պահում Գորիսից Կապան տանող ՀՀ միջպետական ճանապարհը, որի հետևանքով մյուս բնակավայրերից գրեթե ամբողջությամբ կտրվել են գյուղեր՝ Գորիսի Որոտանը, Շուռնուխը, Բարձրավան գյուղերը, Կապանի Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը: Լրջորեն ծանրաբեռնվել է Սյունիքի Տաթև-Կապան ճանապարհը:

Սննդամթերքի ու բժշկական ծառայությունների հասանելիությունը լրջորեն սահմանափակվել է գյուղերի բնակչության համար ադրբեջանական զինծառայողների կողմից Սյունիքում ճանապարհը փակելու պատճառով։ Այս մասին է ահազանգում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon