Հանրապետությունում մեկնարկել են ընդունելության քննությունները

Պաշտոնական 02.07.2020   10:00   423

Հայաստանի 47 քննական կենտրոններում հուլիսի 2-ին, հուլիսի 6-ին և հուլիսի 8-ին տեղի են ունենալու բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննություններ։ Հուլիսի 1-ին պարետատան նիստից հետո ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Քննական կենտրոններից 17-ը Երևանում են, 30-ը՝ մարզերում։ Ամենահագեցած օրը լինելու է հունիսի 6-ը, այդ օրը ամենաշատ դիմորդներն են մասնակցելու քննությանը»,- ասաց Հարությունյանը։

Նախարարը հորդորեց դիմորդների ծնողներին և ուղեկցողներին  հնարավորինս զերծ մնալ ավանդական հավաքներից քննական կենտրոնների մոտ։

«Վստահ եմ, որ ձեր երեխաները ինքնուրույն կարող են հասնել քննական կենտրոններ, եթե դա հնարավոր չէ, ապա մեկ հոգի թող ուղեկցի դիմորդներին և քննական կենտրոն ուղեկցելուց հետո լքի այդ տարածքը։ Մենք շատ սերտ համագործակցում ենք ոստիկանության և մարզային իշխանությունների հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, այս ընթացքում քննական կենտրոնները պատշաճ կերպով նախապատրաստելու համար»,- ասաց նախարարը։

  • հուլիսի 2-ին առաջինն անց է կացվելու օտար լեզու առարկայից (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն և իտալերեն) քննությունը,
  • հուլիսի 4-ին կկայանա Հայոց պատմություն, Աշխարհագրություն, Քիմիա,
  • հուլիսի 6-ին՝ Մաթեմատիկա,
  • հուլիսի 8-ին Հայոց լեզու և հայ գրականություն, Կենսաբանություն, Ֆիզիկա առարկաներից:

Նշենք, որ այս տարի դիմորդները բուհեր ընդունվելու համար հանձնելու են միայն մեկ քննություն:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         քննական կենտրոններ, ԿԳՄՍ, Արայիկ Հարությունյան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon