Հանրային սննդի բոլոր օբյեկտներում ծխելը կարգելվի

Պաշտոնական 13.02.2020   21:00   269

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում փոփոխություն կատարելու՝ Կառավարության ներկայացրած օրենսդրական առաջարկը:

Առաջարկվող փոփոխություններով հանրային սննդի բոլոր վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործումն արգելվելու է:

Նախագիծն ընդունվեց 76 կողմ, 16 դեմ և  7 ձեռնապահ ձայների հարաբերակցությամբ: 

Հանրային սննդի բոլոր օբյեկտներում ծխելն արգելվելու է 2022 թվականի մարտի 15-ից:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ծխելն արգելվում է

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon