Հայաստանը ևս կմասնակցի Բելառուսում կայանալիք ՀԱՊԿ-ի զորավարժություններին

Քաղաքական 16.09.2020   09:30   61

Պաշտոնական Մինսկը սեպտեմբերի 15-ին հայտարարել է, որ ռազմական հակահարված կտա, եթե Արևմուտքը փորձի ագրեսիա իրականացնել Բելառուսի դեմ: Պաշտպանության նախարարությունն պնդել է, որ այդ գործում կարող է օգտագործվել նաև ՀԱԿՊ-ի ներուժը, որին Ռուսաստանից ու Կենտորնական Ասիայի երկրներից բացի անդամակցում է նաև Հայաստանը:

«Մենք չենք բացառում ուժային արձագանքը Ռուսաստանի հետ դաշնակցային պեռության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա», - հայտարարել է Բելառուսի պաշտպանական գերատեսչությունը:

Նույն օրը Մոսկվան հայտարարեց, թե հոկտեմբերի 12-16-ը, ՀԱՊԿ-ի անդամ պետությունները` Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ղրղըզստանը համատեղ զորավարություններ կանցկացնեն Բելառուսի տարածքում:

Հիշեցնենք՝ ավելի քան մեկ ամիս է Բելառուսում շարունակվում են բողոքի ցույցերը ընդդեմ նախագահական կեղծված ընտրությունների և ձերբակալվածների նկատմամբ բռնությունների: Բազմաթիվ արևմտյան երկրներ հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները: Անկախ փորձագետները հայտարարում են բազմաթիվ խախտումների մասին:

Եվրամիությունը չի ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյին որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ և ավարտում է նրա ռեժիմի ներկայացուցիչների դեմ պատժամիջոցների նախապատրաստումը: Այս մասին երեկ Եվրախորհրդարանի նստաշրջանում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Մենք կարծում ենք, որ օգոստոսի 9-ի ընտրությունները կեղծվել են, և մենք չենք ճանաչում Լուկաշենկոյին որպես Բելառուսի լեգիտիմ նախագահ», - ասել է Բորելը՝ հավելելով, որ Եվրամիությունը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Բելառուսում «բռնության, բռնաճնշումների, ընտրությունների արդյունքների կեղծման համար պատասխանատու մեծ թվով մարդկանց նկատմամբ»:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորական ուղերձ էր հղել «պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ»:
 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Բելառուս, ՀԱՊԿ, Ալեքսանդր Լուկաշենկո, Նիկոլ Փաինյան, Հայաստան

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon