«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

Հարությունյան. Վայոց Ձորի մարզպետարանի Արամ Գրիգորյան անունով մի չինովնիկ չի խորշում կեղծիքներ ու զեղծարարություններ անելոց

Հարությունյան. Վայոց Ձորի մարզպետարանի Արամ Գրիգորյան անունով մի չինովնիկ չի խորշում կեղծիքներ ու զեղծարարություններ անելոց

Ներընտանեկան վեճերն ամենաբարդն են։ Դրանք ցավոտ են, միանշանակ չեն, ունենում են բազմաթիվ երեւացող ու աներեւույթ շերտեր։ Երկու կողմերն էլ, որպես կանոն, ունենում են իրենց ճշմարտությունը, որը կասկածից դուրս են համարում, փորձում են այն մատուցել շրջապատին ու, եթե գործը հասել է դատարան, ապա՝ դատարանին։

Երբ այս կարգի խնդիրներով ինձ դիմում են՝ աշխատում եմ դրանց մեջ շատ չմտնել՝ մասնակից ու կողմ չդառնալ։ Ի ուրախություն ինձ՝ իմ միջավայրում նման դեպքեր քիչ են հանդիպում։ Վստահ եմ, նման հարցերը պետք է ներընտանեկան լուծում ստանան, իսկ եթե արդեն հասել են դատարան, ապա առանց անօրինական եւ կողմնակի մասնակցության ու ազդեցության պետք է դատական կարգով լուծվեն։
Վայք քաղաքում ինձ ծանոթ նման ցավոտ մի խնդիր կա, ինչին ես, իմ սկզբունքից ելնելով, մինչեւ այս պահը, մասնակից չեմ եղել։ Բայց օրերս տեղեկացա, որ Վայոց Ձորի մարզպետարանի Արամ Գրիգորյան անունով մի չինովնիկ՝ ծանոթով, բարեկամական կապերից դրդված կամ այլ կարգի շահագրգռվածություններից ելնելով՝ իր նախընտրած կողմին աջակցելու նպատակով օգտագործում է իր պաշտոնական դիրքը, չի խորշում անգամ կեղծիքներ ու զեղծարարություններ անելուց։ Անհիմն ու շինծու եզրակացություններ ու տեղեկանքներ է փորձում տրամադրել դատարանին, հորինվածքներ է տարածում, սուտ տեղեկություններ է տրամադրում գործով հետաքրքրվող պատգամավորին։ Ասենք՝ Մանե Թանդիլյանը քաղաքացու դիմումի մասին հարցում է անում, իսկ նրան մարզպետարանից պատասխանում են, թե քաղաքացու դիմումը անստորագիր լինելու պատճառով անհետեւանք է թողնվել։ Այնինչ դիմումը եղել է պատշաճ շարադրված, ստորագրված ու մուտքագրված։ Կամ՝ մանկահասակ երեխայի վերաբերյալ՝ ցուցումով կամ առանց ցուցումի (սա դեռ պետք է պարզվի) մանկապարտեզից անհիմն, անհասկանալի ու շինծու բնութագիր են կազմում, բայց այս կապակցությամբ մարզպետարան գնացած բողոքը մնում է անպատասխան։ Հարազատներն ստիպված երեխային այլ մանկապարտեզ են տեղափոխում, որ մինչ ծնողների վեճի դատական հանգուցալոիծումը զերծ մնա տրավմաներից ու ավելորդ բարդություններից։
Որքան կարողացա հասկանալ, այս ամենի հեղինակն ու կազմակերպիչը մարզպետարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Գրիգորյանն է, որի որդին՝ նույն մարզպետարանի աշխատակից, մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը այժմ կալանավորված է փոխգնդապետ Արա Մխիթարյանի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Բոլորս տեղյակ ենք՝ զինվորականը կոմայի մեջ է։
Իհարկե, չարախնդալու տեղը չէ, սեփական ընտանիքում եղած բացթողումները չնկատելու, բայց այլոց դասեր տալու ու այլոց ընտանիքների հարցերն ըստ սեփական նախասիրության ու շահագրգռվածության լուծելու փորձը մատնանշելու պահը չէ, բայց չինովնիկին կարգի հրավիրել, զգաստացնել պետք է։
Թող ապաքինվի փոխգնդապետ Մխիթարյանը եւ շարունակի բանակում իր ծառայությունը, թող ազատ արձակվի, չդատապարտվի ու տուն վերադառնա Գրիգորյանի որդին՝ Հարությունը, բայց Արամ Գրիգորյանը պետք է իմանա, որ կեղծիքներ ու զեղծարարությունները անել չի կարելի։ Դրանք հեշտ բացահայտվող ու հեշտ ապացուցվող են՝ եթե մեկը դրանք բացահայտելու խնդիր դնի իր առջեւ։

Չգիտեմ, թե Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներից իմ ընկերների ցանկում ովքեր կան, որ նշեմ։ Հուսամ՝ առանց նշելու էլ մարդիկ կնկատեն գրությունս, կարձագանքեն ու այն անհետեւանք չի մնա։
Վերջում ավելացնեմ, որ խնդիրն առնչվում է քրոջս որդու ընտանիքին։

Վարդան Հարությունյան