ԿԳՄՍ. Հաստատվել է հեռավար կրթության կարգը

Պաշտոնական 01.07.2020   12:36   400

Ո՞ր դեպքերում է կազմակերպվում հեռավար ուսուցումը և ինչ բովանդակությամբ. ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է հեռավար կրթության կարգը:

Հեռավար կրթության կազմակերպման դեպքերն են՝

  • Եթե հաստատությունը չունի համապատասխան առարկայի մասնագետ՝ մինչև սահմանված կարգով մրցութային հիմունքներով ուսուցչի թափուր տեղի համալրումը:
  • Եթե հայտարարվել է արտակարգ և ֆորսմաժորային իրավիճակ (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն):
  • Դիվանագիտական աշխատանքի անցած ծնողների (օրինական ներկայացուցիչների) կամ օտարերկրյա պետություններում ծնողների հետ ժամանակավոր գտնվող երեխաների համար, եթե կրթության իրավունքը չի իրացվել տվյալ երկրում:
  • Այն երեխաների համար, որոնք ունեն առկա ուսուցումն անհնարին դարձնող երկարատև բուժման կարիք:
  • Այն երեխաների համար, որոնք առարկայական կամ սպորտային միջազգային օլիմպիադաների կամ մրցաշարերի մասնակիցներ են և հաճախ են բացակայում երկրից:
  • Այն անձանց համար, որոնք պետք է մասնակցեն էքստեռն կարգով ավարտական քննություններին՝ հիմնական կամ միջնակարգ կրթության ավարտական փաստաթուղթ ստանալու նպատակով:
  • Սփյուռքում բնակվող, ինչպես նաև Հայաստան վերադառնալ ցանկացող ընտանիքների երեխաների համար, որոնք լրացուցիչ կրթության միջոցով մտադիր են յուրացնել հիմնական ծրագրեր՝ ՀՀ-ում հանրակրթության մեջ ընդգրկվելու համար:

Այլ մանրամասներ՝ https://bit.ly/2AjXFMx

Նախարարի հրաման՝ https://bit.ly/2BZneTt

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԿԳՄՍ, Հայաստան, կորոնավիրուս, է հեռավար կրթություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon