«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Яндекс.Метрика

«Հատուկ գնդի վետերաններ». Թուլ չենք տալու շարունակեն մեր պատմության ու մեր ընկերների արյան շահարկումը

«Հատուկ գնդի վետերաններ». Թուլ չենք տալու շարունակեն մեր պատմության ու մեր ընկերների արյան շահարկումը

Այսօր «Հատուկ գնդի» կազմավորման 29-ն ամյակն է, ինչի առթիվ ջերմորեն շնոհավորում եմ գնդի կազմում մարտնչած բոլոր մարտիկներին, մեր զոհված ընկերների ընտանիքներին  ու ողջ հայ ժողովրդին:

 Այսօր, ինչպես ամեն տարի այս օրը, հավաքվել էինք Եռաբլուրում, նշելու մեր գնդի տարեդարձը, հարգանքի տուրք մատուցելու մեր զոհված ընկերներին, հիշելու ու վերապատմելու մեր անցած դժվար բայց երջանիկ օրերի մասին:

Ցավով պիտի խոստովանեմ, որ ինչ որ կիսատ-պռատ բան կար այս ամենի մեջ: Մեր երկրի պետկանաշինության ու բանակաշինության ակունքներում կանգնած մարդիկ լավ գիտեն, որ իրականում Հայկական բանակի հիմքը դրվել է հենց այս գնդի ստեղծմամբ:

 1990 թվականին, երբ խորհրդային կայսրությունը դեռ վերջնականապես չէր կործանվել, երբ ադրբեջանական հրոսակները, խորհրդային զորքերի աջակցությամբ հարձակումներ էին գործում ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի բնակավայրերի վրա, ՀԽՍՀ ՆԳՆ կազմում, ազատամարտիկներից կազմված ջոկատների հիմքի  վրա ստեղծվեց   «ՀԽՍՀ ՆԳՆ առնթեր Հատուկ գունդը», որի 35 վաշտերն  էլ հետագայում դարձան նորաստեղծ բանակի ստորաբաժանումբերի հիմքը:

Կար ժամանակ, երբ այս զորամիավորման ստեղծման օրը նշվում էր պետական մակարդակով: Միջոցառմանը մասնակցում էին հանրապետության նախագահը, վարչապետը և իհարկե պաշտպանության նախարարը, դրանով իսկ ընդգծելով «Հատուկ գնդի» պատմական ու անուրանալի դերըհայոց բանակի հիմնադրման ու արցախյան ազատամարտի հաղթանակների մեջ:

Ցավոք վերջին տասնամյակներում արդեն ավանդույթ դարձած պատմության խեղաթյուրումն ու հաղթանակները սեփականաշնորհելու վատ ավանդույթը  իր խարանը դրել է նաև այս փառապանծ գնդի հեղինակության վրա: Այսօր՝ «Հատուկ գնդի» 29 ամյակի մեջոցառմանը չէր ներկայացել ո՛չ պաշտպանության նախարարը, ո՛չ նույնիսկ նախարարության որևէ ներկայացուցիչ: Ավելին՝ 2018 թվականի սեպտեմբերին, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով լուծարվել է եռակի շքանշանակիր  Թամանայն դիվիզիայի անունը կրող, Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանակիր գունդը, որը նորից եմ կրկնում, առանց չափազանցության հայոց նորաստեղծ բանակի հիմքն է:

Բոլորին, այդ թվում, հաղթանակն իրենց վերագրել փորձող կեղծ հերոսներին, տնաբույս գեներալներին, պատմության կեղծարարներին ու տհաս չինովնիկներին մեկ անգամ ևս հիշեցնում եմք, որ դեռ կենդանի են այն մարդիկ ովքեր կանգնած են եղել գնդի, ասել է թե բանակի կազմավորման հիմքում, և թուլ  չեն տալու շարունակել մեր պատմության ու մեր ընկերների արյան շահարկումը:

2020 թվականին լրանում է «Հատուկ գնդի» 30 ամյակը: 

«Հատուկ գնդի վետերաններ» հասարակական կազմակերպությունը 2020 թվականը հայտարարում է «Հատուկ գնդի» տարի և կոչ է անում ՀՀ կառավարությանը, հատկապես պաշտպանության նախարարությանը, գործուն մասնակցություն ունենալ Հոբելյանի տոնական միջոցառումների կազմակերպմանը և անհապաղ քայլեր ձեռնարկել պատմության խեղաթյուրումը կանխելու ու փառապանծ մարտական ուղի անցած զորամիավորումը վերականգնելու համար:

«Հատուկ գնդի վետերաններ» հասարակական կազմակերպության նախագահ

Գեներալ-լեյտենանտ Գ. Մելքոնյան

Երևան 20.09.2019թ.