Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Օրացույց 03.08.2021   10:15   1304

Ս. Եվգինե կույսի, նրա հոր Փիլիպպոսի և մոր Կղոդիայի, երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի, երկու ներքինիների հիշատակության օրը

  • Փիլիպպոսը հռոմեացի ազնվական էր: Նշանակվելով Եգիպտոսի կառավարիչ` ընտանիքով տեղափոխվում է Ալեքսանդրիա: Եվգինեն հոր խորհրդով սովորում է գիտության այդ նշանավոր կենտրոնում, որտեղ մեծ հետաքրքրությամբ ընթերցում է Ս. Պողոս առաքյալի թղթերը: Հավատալով Հիսուս Քրիստոսին` իր երկու ներքինիների հետ մկրտվում է և դառնում քրիստոնյա: Այնուհետև տղամարդու զգեստ հագած գնում է վանք, դառնում վանահայր: Երիտասարդ մի կին սիրահարվելով Եվգինեին` մերժվում է, հետո մեղադրում նրան բռնության փորձ կատարելու համար: Կանգնելով դատավորի առջև, ով իր հարազատ հայրն էր, Եվգինեն ստիպված է լինում բացահայտել իր ինքնությունը: Հայրը և մյուս հարազատները, լսելով Եվգինեից Փրկչի մասին, դառնում են քրիստոնյաներ: Իմանալով այդ մասին, կայսրը սպանել է տալիս Փիլիպպոսին: Նրանց ընտանիքը տեղափոխվում է Հռոմ, ուր քրիստոնյա լինելու պատճառով ձերբակալվում են: Քրիստոսի Ծննդյան տոնին Եվգինեին գլխատում են: Քիչ անց նահատակության փառապսակն ընդունում է նաև նրա մայր Կղոդիան:

Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-01-25, 2023-01-24, 2024-06-30, 2025-01-23, 2026-08-03, 2027-08-02, 2028-01-25, 2029-07-31, 2030-01-22։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon