Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետը

Տարածաշրջան 14.10.2019   10:00   263

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան պաշտոնական այցով Հայաստան կժամանի հոկտեմբերի 15-ին, տեղեկացրել է Վրաստանի պատգամավոր Էնզել Մկոյանը, հաղորդում է Sputnik-Գրուզիա-ն:

Գախարիան  ստանձնել է Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը սեպտեբերի 8-ին:

«Գախարիան մեկօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան հոկտեմբերի 15-ին: Պատվիրակության կազմում, ամենայն հավանականությամբ, կներառվեն արտաքին գործերի, ներքին գործերի և էկոնոմիկայի նախարարները, ինչպես նաև խորհրդարանի փոխխոսնակը»,- ասել էՄկոյանը:

Գախարիան սկսել է իր տարածաշրջանային այցերն Ադրբեջանից, ուր նա մեկնել էր հոկտեմբերի 9-ին: Վրաստանի վարչապետը Երևանից կուևորվի Թուրքիա:

Գախարիան  երկու անգամ այցելել է Երևան որպես Վրաստանի էկոնոմիկայի նախարար 2017 թվականի հունիսին և որպես ՆԳ նախարար 2018-ի փետրվարին:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վրաստան, Գեորգի Գախարիա

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon