Հայաստանում կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի

Պաշտոնական 07.01.2021   10:30   99

Հայաստանում կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված կարանտինը նախատեսվում է ևս 6 ամսով երկարաձգել։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Երկարաձգելու մասին նախագիծն ուղարկել ենք կառավարություն, սպասում ենք հաստատման»։

Առողջապահության նախարարի խոսնակը նշեց, որ կառավարություն ուղարկված նախագծում փոփոխություններ չեն առաջարկել, այսինքն ՝ գործող հակահամաճարակային կանոնները կմնան ուժի մեջ։ Դեռ կես տարի պարտադիր կլինի բաց և փակ տարածքներում դիմակներ կրելը, սոցիալական հեռավորություն պահելը։

Սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակում է գործել:

Հավելենք, որ հունվարի 6-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 160853։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 11695 մարդ, առողջացել են վարակվածներից 146576-ը։ Գրանցվել է մահվան 2890 դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը 692 է։

Հիշեցնենք`հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ


 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon