Հայաստանում կգործեն պատվաստման շարժական թիմեր

Պաշտոնական 29.04.2021   10:34   81

Հաջորդ շաբաթվանից Հայաստանում կսկսեն գործել պատվաստման շարժական թիմեր, որոնք էլ ավելի կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը քաղաքացիներին։ Տեղեկությունը ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը վստահեցրեց, որ Հայաստանում առկա բոլոր պատվաստանյութերը պաշտպանում են հիվանդացության ծանր ու ծայրահեղ ծանր ընթացքից։

«Ուզում են նշել, որ ռիսկը պատվաստանյութից  թեթև կամ ծանր կողմնակի ազդեցության գրեթե զրոյական է, եթե համեմատում ենք COVID-ով վարակվելու և դրա հետևանքով առողջությանը ծանր, ծայրահեղ ծանր ու նաև մահվան դեպքերի հետ»,– ասաց Ավանեսյանը։

Նախարարը կոչ արեց նաև կառավարության անդամներին իրենց օրինակով քաղաքացիներին ցույց տան խնդրի կարևորությունը։

«Ես երեկ պատվաստվել եմ, պարոն Ավինյանը ևս։ Ինձ զգում եմ շատ լավ և հուսով եմ, որ այս օրինակը վարակելի կլինի»,– ասաց նա։

Հայաստանում այսօրվա դրությամբ պատվաստված է ընդամենը 2690 մարդ։ 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, Անահիտ Ավանեսյան, պատվաստում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon