Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 122-ի

Պաշտոնական 19.03.2020   14:21   515

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք, մարտի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսիում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Գրանցվել է կորոնավիրուսի վարակման ևս 7 նոր դեպք: Այս պահին ունենք 122 դեպք: Նոր դեպքերը կապված են արտադրամասում եղած օջախի հետ, այսինքն՝ ի սկզբանե մեր տեսադաշտում են եղել»,- ասաց նախարարը:

Հիշատակված արտադրամասը գտնվում է Երևանում՝ Շենգավիթ վարչական շրջանում:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Հայաստան, Արսեն Թորոսյան, կորոնավիրուս

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon