«  Ապրիլ 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 62-ով. ունենք 2 մահ

Կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 62-ով. ունենք 2 մահ

Հայաստանում ապրիլի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կայքում։

Նոր դեպքեր - 62

  • Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1401
  • Առողջացածներ - 609
  • Փաստացի բուժվողներ - 768
  • Ընդհանուր թեստեր - 13929
  • Մահվան ելքեր - 24

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 88 և 65 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով