Հայտնի է Կառավարության կողմից առաջադրվող ՍԴ դատավորի թեկնածուի անունը (տեսանյութ)

Պաշտոնական 23.07.2020   12:07   344

ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու կառաջադրի Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը:

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն

  • 1999 - 2002 թթ. ՀՀ գլխավոր դատախազության Արագածոտնի մարզի դատախազության ավագ քննիչ:
  • 2002 - 2006 թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ:
  • 2006 - 2013 թթ. ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ:
  • 2003 - 2008 թթ. «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԻԿԿ-ի իրավախորհրդատու:
  • 2006 թ. նոյեմբերի 11-ին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:
  • 2008 - 2008 թթ. «Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ-ի իրավաբանական բաժնի ղեկավար-գլխավոր իրավախորհրդատու:
  • 2008 թ. «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» հայաստանյան մասնաճյուղի հակակոռուպցիոն ծրագրի փորձագետ:
  • 2008 - 2009 թթ. ՀՀ գլխավոր դատախազության օտարերկրյա դատական ատյաններում պետական շահերի պաշտպանության բաժնի ավագ դատախազ:
  • 2009 թ. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ:
  • 2010 - 2011 թթ. Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկի արբիտր:
  • 2010 - 2011 թթ. «ԱՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ իրավաբանական բաժնի պետ:
  • 2012 թ. դեկտեմբերի 17-18-ը որպես փորձագետ մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի կողմից կազմակերպած «Ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափորոշիչները պահպանումը (հիմնախնդիրները եւ հեռանկարները)» թեմայով միջազգային կոնֆերանսին, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն:
  • 2014 թ. Արդարադատության ակադեմիայի դասախոս:
  • 2014 - 2015 թթ. եվրոպայի խորհրդի փորձագետ:
  • 2014 թ-ից ՀՀ արդարադատության նախարարի կողմից կազմված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ:
  • 2014 թ. հոկտեմբերի 8-10-ը մասնակցել է ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը մասնավոր հարաբերությունների ժամանակակից մոտեցումներին համապատասխանեցնելուն ուղղված կլոր սեղան քննարկմանը, Բեռլին, Գերմանիա:
  • 2016 թ. սեպտեմբերի 19-ից 20-ը «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակներում մասնակցել է «Իրավաբանական կրթության եւ դասավանդման մեթոդները» սեմինար-քննարկման աշխատանքներին, Երեւան, Հայաստան:
  • 2016 թ. սեպտեմբերի 21-ից 23-ը մասնակցել է «Իրավաբանական ակադեմիական կրթության համատեղումը պրակտիկ գործունեության հետ» տարածաշրջանային կլոր սեղանի աշխատանքներն, Թբիլիսի, Վրաստան:
  • 2017թ. մայիսի 15-ից 16-ը մասնակցել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովիեւ ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կազմակերպած «Արդյունավետ ընտրական մարմինները եւ ժողովրդավարական ընտրությունները» թեմայով ընտրությունների կազմակերպման համար պատասխանատու մարմինների եվրոպական 14-րդ միջազգային կոնֆերանսին, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն:
  • 2012 թ. մայիսից ԱՊՀ ՄԽՎ ժողովրադավարության զարգացման մոնիթորինգի միջազգային ինստիտուտի երեւանյան մասնաճյուղի տնօրեն:
  • 2013 թ. հունիսից ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ:
  • 2015 թ. մայիսից ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ:
  • 2015 թ. հուլիսից հաշտարարության որակավորման հանձնաժողովի անդամ:

Ավելին՝ տեսանյութում

 

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Վահրամ Ավետիսյան, կառավարություն, ՍԴ դատավոր

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon