Հայտնի են տնայնագործ պայմաններում պատրաստված օղու փորձաքննության արդյունքները

Պաշտոնական 03.09.2020   18:00   79

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները սեպտեմբերի 1-ին, լաբորատոր փորձաքննության նպատակով, նմուշառում էին կատարել 11 մարդու մահվան պատճառ դարձած Արմավիրում տնայնագործ պայմաններում պատրաստված օղու բռնագրավված խմբաքանակից:

Փորձաքննությունը հաստատել է թունավորման ախտանիշներով պայմանավորված նախնական վարկածը, այն է՝ օղիում առկա է մեթիլ սպիրտ, որի տոկոսը բազմակի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի չափաքանակը:

ՍԱՏՄ-ն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց և հիշեցնում, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելվում է։

ՀԻշեցնենք՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ի` ժամը 12:00-ի դրությամբ, հանրապետությունում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 38 դեպք: Դեպքերից 25-ն արձանագրվել է Արմավիրի մարզում, 12-ը` Երևանում, 1-ը` Կոտայքի մարզում: Գրանցվել է մահվան 14 դեպք: 

Արմավիրում ալկոհոլից զանգվածային թունավորման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279­րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով: Ըստ նախնական վարկածի՝ Արմավիրում անձինք թունավորվել են մեթիլ սպիրտից: Այս պահի դրությամբ բռնագրավվել է չիրացված ոգելից խմիչքի խմբաքանակ, քայլեր են արվում նաև քաղաքացիների կողմից ձեռք բերված խմբաքանակները հայտնաբերելու և բռնագրավելու ուղղությամբ: Ինքնաթոր օղի արտադրող Աշոտ Հովսեփյանը ձերբակալվել է։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         օղի, ՍԱՏՄ, թունավորում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon