ՀԾԿՀ-ն չի կարող պնդել, որ գազի, ջրի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում չի լինի

Պաշտոնական 20.10.2021   12:31   113

Չեմ կարող պնդել, որ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում 2022թ. չի լինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 20-ին ասաց Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Գազի գնի վերաբերյալ բանակցությունները կարող են որոշակի ազդեցություն գործել էլեկտրաէներգիայի վրա։ Քննարկումներն առայժմ ավարտված չեն։ Դրանք կավարտվեն, երբ ստորագրվի միջկառավարական համաձայնագիր։ Եթե գազի գինը սահմանին լինի այնպիսին, ինչպիսին հիմա է (1000 խորանարդ մետրը 165 դոլար), ապա սակագների բարձրացում չի լինի։ Ամեն դեպքում էներգետիկ համակարգում վերանայումներ կատարվում են ամեն տարի՝ անկախ այն բանից՝ կանդրադառնա՞ դա սպառողի վրա, թե՞ ոչ»,- նշեց պաշտոնյան։

Բաղրամյանը տեղեկացրեց, որ Հայկական ԱԷԿ-ը երկրի էլեկտրաէներգետիկական համակարգին միացվել է նախատեսված ժամկետից ավելի ուշ, ինչը վնաս է հասցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին։

«Վեոլիա ջուր»-ը ջրի սակագինը շուրջ 43 դրամով բարձրացնելու, այսինքն մոտ 223 դրամ դարձնելու հայտ է ներկայացրել, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, սակայն, առաջարկում է սոցիալապես անապահով սպառողների համար բարձրացում չանել, իսկ մնացած սպառողների համար սահմանել մոտ 200 դրամ կայուն գին՝ 10 տարվա համար, ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Գարեգին Բաղրամյան, ՀԾԿՀ, կոմունալ վճարումներ

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon