«  Ապրիլ 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

ՀԷՑ. Էլեկտրաէներգիայի դիմաց չվճարած բաժանորդները ապրիլի 27-ից կհոսանքազրկվեն

ՀԷՑ. Էլեկտրաէներգիայի դիմաց չվճարած բաժանորդները ապրիլի 27-ից կհոսանքազրկվեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով 22.04.2020թ. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից արված հայտարարությունն առ այն, որ էլեկտրական էներգիայի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է։

«Համաձայն սպառված էլեկտրաէներգիայի արժեքի վճարման կարգի` մարտ ամսվա սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարման ժամկետն ըստ այդմ ավարտված է:

Այն բնակիչ-բաժանորդները, որոնք իրենց ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց չեն վճարել կամ վճարել են մասնակի, զգուշացվում են, որ եւս 3 օր վճարումներ չկատարելու դեպքում, ապրիլի 27-ից կհոսանքազրկվեն»:

3 օրվա ընթացքում չվճարելու դեպքում գազամատակարարումը կդադարեցվի, հայտնում է «Գազպրոմ Արմենիան»