ՀՀ ԱԺ հատուկ նիստ (ուղիղ)

Քաղաքական 03.05.2021   12:00   78

Այսօր կտրվի արտահերթ ընտրություններ անցկացնելու գործընթացի մեկնարկը: Խորհրդարանում տեղի կունենա վարչապետի ընտրության առաջին փորձը, որը խորհրդարանի լուծարման համար արվող առաջին քայլն է:

ԱԺ կանոնակարգ-օրենքի հոդված 140-ը նկարագրում է, թե ինչպես է խորհրդարանում տեղի ունենալու վարչապետի ընտրությունը: Վարչապետն ընտրվում է անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Այդ դեպքում վարչապետի թեկնածուները կարող են առաջադրվել սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված քվեարկությունից հետո` վեց օրվա ընթացքում: Եթե անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Այսօրվա  «Իմ քայլ»-ի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա, կպատասխանի հարցերին, որից հետո էլ տեղի կունենա քվեարկությունը:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ԱԺ, վարչապետի ընտրություններ, «Իմ քայլը»

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon