ՀՀ ԱՆ-ն առաջարկում է դիահերձել COVID-19-ի հետևանքով մահացածներին

Պաշտոնական 05.04.2021   18:00   100

ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է կորոնավիրուսի հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը հանել։ Նախարարությանը հանրային քննարկման է դրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Տեղեկությունը հայտնում է armeniasputnik.am-ը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսի վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէր, և պարզ չէր` չէր դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդությունը որքան է պահպանվում, նախկինում օրենքում փոփոխություն է կատարվել և որոշվել էր կորոնավիրուսից մահացածներին չհերձել։

Սակայն վերջին 1 տարվա ընթացքում պարզ դարձավ, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունն այն աստիճան է, որ դրանից հնարավոր է պաշտպանվել հերձման ժամանակ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային միջոցառումների իրականացմամբ։ Հենց այս պատճառով էլ որոշվեց հայաստանյան օրենքից հանել չհերձելու մասին դրույթը։

Նվում է, որ նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Հիշեցնենք, որ ԱԺ–ն նախորդ տարվա մարտի 31-ին ընդունել էր «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր հերձում չկատարել։ 

Ապրիլի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 197113 դեպք, որոնցից 176889-ն` առողջացած, 3614-ը` մահվան ելքով:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         կորոնավիրուս, առողջապահության նախարարություն, դիահերձում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon