Կառավարության հերթական նիստը (ուղիղ)

Պաշտոնական 25.06.2020   10:00   415

ՀՀ կառավարության հերթական նիստի օրակարգում ընդգրկված է 52 հարց, որից 46-ը չի զեկուցվում, եւս 3 հարց գաղտնի է:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

  •  «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին,
  • Կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաև դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրամադրելու կարգը սահմանելու մասին,
  • Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Գերմանիայի ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. մասհանման ժամկետի երկարաձգում-«Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ ենթակայաններ) (BMZ ID: 2007 66 352) նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
  • Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՍՈԼԱՐ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,
  • «Երկրագործության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին եւ այլ հարցեր:

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         ՀՀ կառավարություն

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon